Լեհաստանի իշխանությունները չեն պատրաստվում չեղարկել Ռուսաստանից ածխի ներկրման էմբարգոն՝ ասել է Լեհաստանի կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Աննա Մոսկվան: Նրա խոսքով՝ Ռուսաստանի ցանկացած աջակցություն հակասում է Լեհաստանի անվտանգությանը:
«Մենք բացարձակապես նման հնարավորություն չենք տեսնում երկու պատճառով։ Մենք որևէ էներգառեսուրսի, ՌԴ ոչ մի ֆինանսավորման կարիք չունենք: Բացի դրանից՝ հաջորդ շրջանն ավելի հեշտ կլինի. մենք կարող ենք ներմուծել, ավելացնել արդյունահանումը»,- նշել է նա:
Լեհաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Յանուշ Շտեյնհոֆը, սակայն, հնարավոր է համարել, որ երկիրը տների ջեռուցման հետ կապված խնդիրներ կարող է ունենալ առաջիկա ձմռանը՝ Ռուսաստանից ածխի ներկրման էմբարգոյի պատճառով: Վարչապետ Մատեուշ Մորավեցկին էլ զգուշացրել է, որ Լեհաստանը շուտով ածխի հասանելիության խնդիր կունենա:
Հեղինակ՝ Աննա Հովհաննիսյան