Թուրքիայում տեղի են ունեցել տեղական արտադրության բալիստիկ հրթիռի փորձարկումներ՝ հայտնել է Bloomberg-ը:
«Թուրքիան երեքշաբթի տեղական արտադրության փոքր հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել Սև ծովի վրա»,- տեղեկացրել են գործակալության աղբյուրները:
Նշվում է, որ հրթիռն արձակվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 7:00-ին Ռիզե նավահանգստային քաղաքի մոտ գտնվող օդանավակայանի տարածքից: Այն անցել է 561 կիլոմետր և ընկել է ծովում՝ Սինոպ նավահանգստի մոտակայքում: