Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ ցանկանում է կրկին հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նա հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի ընդհանուր հայտարարի գալ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգային գոտու ստեղծման հարցում:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ արդյունավետ քննարկումներ է ունեցել, և հիմա անհրաժեշտ է շարունակել քննարկումները: