Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են՝ ավարտին են մոտենում Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքները: Կենտրոնը կառուցվում է ՀԲ Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի Ֆինանսավորմամբ:
Ծառայությունը առաջիկայում մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կմատուցի շուրջ 80 000 շահառուի:
Հայաստանում արդեն իսկ գործում են նմանատիպ 19 հիմնովին վերակառուցված և վերազինված կենտրոններ, ևս 10-ի շինվերանորոգման աշխատանքներն ընթացքում են: