Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
ԲԴԽ նախագահ Անդրեասյանը ներկայացրել է դատական համակարգի ներկայիս իրավիճակը և սպասվող բարեփոխումները։
ՌԴ դեսպանն իր հերթին կարևորել է Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների գործընթացը՝ հատկապես համակարգի թվայնացումը, որի մեկնարկն արդեն տրված է։
Դեսպան Կոպիրկինը բարձր է գնահատել համագործակցությունը Կարեն Անդրեասյանի հետ՝ որպես արդարադատության նախարարի, և համոզմունք հատնել, որ նոր կարգավիճակում էլ ավելի արդյունավետ կլինի համագործակցությունը վերջինիս և ռուս գործընկերների միջև։
Քննարկման առարկա են դարձել հատկապես վերջին շրջանում Հայաստանում գործարարությամբ զբաղվող՝ Ռուսաստանի Դաշնության մեծ թվով քաղաքացիների հիմնախնդիրները, որոնք հաճախ գործ են ունենում դատական համակարգի տարբեր ատյանների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել և երկուստեք առանձնակիորեն կարևորվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները, դրանց արդյունքները, ինչպես նաև հետագա քայլերը:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա համագործակցության ամրապնդման և փորձի փոխանակման վերաբերյալ։