Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հետ։
Ազգային ժողովին են ներկայացվել երևանյան հանդիպումների մանրամասները։
Նախագահ Հարությունյանը և պատվիրակության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին հիմնականում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին և դրանց ազդեցությանը Արցախի վրա։
Պատասխանելով հարցերին՝ Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Արցախի իշխանությունները հավատարիմ են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու նպատակին։