ԱՄՆ-ն մտադիր է ակտիվորեն օգտագործել միակողմանի պատժամիջոցների մեխանիզմը՝ փորձելով հակազդել Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությանն այլ երկրների, այդ թվում՝ Իրանի հետ: Այս մասին ասել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը։
«ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի բոլորի նկատմամբ, ովքեր կօգնեն Իրանին՝ նման ռազմական աջակցություն ցուցաբերել Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պատերազմում: Մենք կշարունակենք ակտիվորեն հետևել ԱՄՆ պատժամիջոցների պահպանմանը թե՛ ռուսական, թե՛ իրանական զենքի առևտրի դեմ և կդժվարացնենք Իրանի համար Ռուսաաստանին այդ զենքի վաճառքը»,- ասել է ԱՄՆ ԱԳՆ պաշտոնյան:
Հեղինակ՝ Էլինա Իշխանյան