Իրանի և հարևան երկրների միջազգային սահմանները չեն կարող փոփոխվել` հայտարարել է Իրանի Իսլամական խորհրդարանի «Հեղափոխական ուժեր» խմբակցության անդամ Սեյեդ Մոհամմադ Ռեզա Միրթաջ ալ-Դինին:
Անդրադառնալով Ադրբեջանի ու Հայաստանի միջև տարաձայնություններին և այս խնդրի լուծման գործում Թեհրանի դերին՝ նա հայտարարել է, որ Իրանը երկու երկրների հարևանն է և նրանց հետ ունի բազմաթիվ կրոնական և մշակութային ընդհանրություններ:
«Երկու երկրների հետ Իրանի կապերը կարող են օգնել լուծելու ծագած տարաձայնություններն ու խնդիրները, և Թեհրանը կարող է արդյունավետ գործողություններ ձեռնարկել այս ուղղությամբ»,- հայտարարել է Միրթաջ ալ-Դինին:
Նա հավելել է. «Միջազգային սահմանները չպետք է փոխվեն: Այդ սահմանները պատմական են և հաստատուն են մի քանի դար: Իրանը չի ընդունի սահմանների որևէ փոփոխություն»: