Իմ այցի նպատակն է նախևառաջ հայտնել Նորվեգիայի պատրաստակամությունը՝ սատարելու հայ ժողովրդին: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտը:
«Ունեցանք ծավալուն քննարկումներ ՀՀ ԱԳ նախարարի հետ, վերահաստատեցի Նորվեգիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանության հաստատմանը և տարածքային ամբողջականության պահպանմանը միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում»,- ասաց Հյութֆիլդտը:
Նա նշեց, որ անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: