Հոկտեմբերի 20-21-ը Բրյուսելում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի գլխավոր օրակարգային հարցը կլինի էներգետիկ ճգնաժամը՝ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
«Էներգետիկ ճգնաժամի կապակցությամբ մենք պետք է ամենահրատապ միջոցները ձեռնարկենք։ Մասնավորապես, մենք պետք է ակտիվացնենք գործողությունները երեք ուղղություններով՝ էներգառեսուրսների պահանջարկի կրճատում, մատակարարումների հուսալիության ապահովում և գների զսպում»,- ասել է Միշելը:
Նրա խոսքով՝ գագաթնաժողովը հնարավորություն կտա ուսումնասիրելու այն միջոցները, որոնք կարող են նվազեցնել էներգառեսուրսների գները, այդ թվում՝ ԵՄ երկրների կողմից գազի համատեղ գնման տարբերակը: