Թեհրանը շուտով պատասխան պատժամիջոցներ կսահմանի Եվրամիության նկատմամբ՝ հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:
Ավելի վաղ Եվրամիությունը Իրանի 11 ֆիզիկական անձանց և 4 կազմակերպությունների դեմ պատժամիջոցներ էր սահմանել՝ ի պատասխան Իրանի ղեկավարության կողմից երկրում շարունակվող բողոքի ակցիանների հանդեպ արձագանքին։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը եվրոպական պատժամիջոցներն անվանել է միջազգային իրավունքի խախտում, միջամտություն Իրանի ներքին գործերին։