ԵԽԽՎ 47 պատգամավորներ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որում դատապարտվում է ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, Ադրբեջանին կոչ արվում անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:
Օրենսդիրները շեշտել են, որ «այս գործողություններով Ադրբեջանը թիրախավորել է նաև Հայաստանի խիտ բնակեցված բնակավայրերում քաղաքացիական ենթակառուցվածքները՝ պատճառ դառնալով հարյուրավոր մարդկային կորուստների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում»:
Հայտարարությունում նշվում է, որ կան խոշտանգումների, գերի ընկած և մահացած զինվորների, այդ թվում՝ կանանց խեղման դեպքերի սարսափելի ապացույցներ: