Ֆինլանդիայի իշխանությունները որոշել են փոփոխել ատոմային էներգիայի մասին օրենսդրությունը՝ նախատեսելով փոքր ատոմակայանների կառուցում։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Yle հեռուստաալիքը։
Ըստ փորձագետի, գործող օրենսդրությամբ միջուկային ծրագրի իրականացումը երկար տարիներ է պահանջում, քանի որ «շատ ժամանակ է ծախսվում լիցենզավորման, անվտանգության և բնապահպանական, ինչպես նաև շինարարության խնդիրների լուծման վրա»։
Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ փոքր ատոմակայանների շահագործման ժամկետը կկազմի մոտ 60 տարի, իսկ յուրաքանչյուրի հզորությունը՝ 440 ՄՎտ։