Այսօր Տաջիկստանում սկսվել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի արագ տեղակայման հավաքական ուժերի հետ համատեղ զորավարժությունների ակտիվ փուլը՝ «Սահման-2022»-ը։
Զորավարժությունների նպատակն է ՀԱՊԿ անդամ պետության տարածք ներխուժած անօրինական զինված խմբավորումների ոչնչացման նպատակով մարտական գործողությունների նախապատրաստումն ու անցկացումը։
Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի անդամ երկրների զորակազմը, միացյալ շտաբի օպերատիվ խմբերը և ՀԱՊԿ քարտուղարությունը Խարբմայդոնի զինավարժարանում մասնակցում են գործնական վարժանքների։ Ռուսական զորակազմի հիմքը 201-րդ ռազմաբազայի, Կենտրոնական ռազմական օկրուգի զինծառայողներն են։
Զորավարժությունների մասնակիցների ընդհանուր թիվը մոտ 1000 մարդ է և ավելի քան 300 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, ներառյալ՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր:
Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան