«Վեոլիա ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ պոմպակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով հոկտեմբերի 17-20-ը կդադարեցվի Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի ջրամատակարարումը:
Այդ ընթացքում գյուղի ջրամատակարարումը կիրականացվի շրջիկ ավտոմեքենաների միջոցով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: