Նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը հոկտեմբերի 17-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մասնակցել են «Արևելյան գործընկերության գործարար համաժողով. աշխարհատնտեսական մարտահրավերներ և հնարավորություններ» համաժողովին, որը կազմակերպվել էր Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության և Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ այլ գործընկերների հետ համատեղ։
Համաժողովի նպատակն էր խորացնել և ընդլայնել երկրների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունները։
Միջոցառման ընթացքում քննարկվել է ներկա աշխարհաքաղաքական պայմաններում տնտեսական կարևորագույն խնդիրներին, տարբեր երկրների տնտեսության զարգացմանը, ոլորտում առկա խնդիրներին ու մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։