Լիտվայում այսօր մեկնարկել է Լիտվայի բանակի հետևակային բրիգադի կազմակերպած «Երկաթե գայլ 2022 II» միջազգային զորավարժությունը՝ հայտարարել է Լիտվայի ՊՆ-ն: Զորավարժությունների ընթացքում Լիտվայի և ՆԱՏՕ-ի 9 այլ երկրների ու գործընկերների զինվորականներ կմարզվեն: Ընդհանուր առմամբ ներգրավված կլինեն մոտ 3500 զինվորական և 700 միավոր զինտեխնիկա՝ տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, զրահամեքենաներ, հրետանի։ Նշվում է, որ նման վարժանքներն անցկացվում են ամեն տարի՝ աշնանն ու գարնանը։
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան