Հոկտեմբերի 10-16-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 387 նոր դեպք, կատարվել է 3108 թեստավորում: Առողջացել է 791 բուժառու, արձանագրվել է մահվան 6 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 444869 դեպք, որոնցից 433602-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 699 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8706 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3223133 թեստավորում: