Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և անձեռնմխելիությունից զրկելու թույլտվություն տալու վերաբերյալ։ Այս տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատեց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:
Հիշեցնենք, որ դատավորն անցնում է ԱԱԾ ում հարուցված քրեական վարույթով:
Այս վարույթի շրջանակում ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Ըստ կասկածանքի՝ նա օժանդակել է պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելուն։