Հոկտեմբերի 10-16-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 434 դեպք, որից 153-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 74 հրդեհի, 8 փլուզման, 7 ինքնասպանության փորձի դեպք, 55 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 168 կենցաղային կանչ. տուժել է 98 մարդ։
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 4 մահ:
Արձանագրվել է թունավորման 12 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 8 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 8 տրանսպորտային միջոց: