Ավստրիան չի միանա ԵՄ առաքելությանը ուկրաինացի զինվորականների պատրաստման համար, բայց կաջակցի դրան՝ լրագրողներին ասել է արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը, հայտնում է РИА Новости-ն։
«Մենք աջակցում ենք այս առաքելությանը, սակայն մասնակցություն ներկայումս նախատեսված չէ»,- ասել է նախարարը, միաժամանակ կարևորել այդ աշխատանքը:
Շալենբերգը հավելել է, որ Ավստրիան կշարունակի Ուկրաինային մատակարարել պաշտպանիչ սարքավորումներ, բայց «ոչ մահաբեր, ռազմական զենք», քանի որ «դա հակասում է չեզոքության դիրքորոշմանը»։
Երկուշաբթի Լյուքսեմբուրգում հերթական հանդիպման ժամանակ ԵՄ ԱԳ նախարարները նախատեսում են հաստատել ուկրաինական բանակի ֆինանսական օգնության նոր տրանշը, ինչպես նաև սկսել ուսումնական առաքելությունը՝ ուկրաինացի զինվորականներին վերապատրաստելու համար:
Ծրագրի բյուջեն արդեն համաձայնեցված է։ Ներկայումս ընթացքի մեջ է այն հարցը, թե որ երկրներն են մասնակցելու նախագծին: Երկու տարվա ընթացքում նախատեսվում է վերապատրաստել 15 հազար ուկրաինացի զինվորի։