ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքում գրել է, որ այսօր առողջապահության նախարարության թիմով պատվաստվել են գրիպի դեմ` սեզոնային ակտիվության շրջանում պաշտպանված լինելու համար:
«Գրիպի պատվաստանյութն առկա է առաջնային օղակում. կարող եք պատվաստվել անկախ կցագրման փաստից։
Պատվաստանյութը հասանելի է նաև շարժական պատվաստումային կետում։
Ի դեպ, մասնագետներն ասում են, որ COVID-19-ի և գրիպի պատվաստումները կարելի է զուգակցել»,- նշված է գրառման մեջ։