Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները հոկտեմբերի 17-23-ն Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում մասնակցում են մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը:
Հունահռոմեական ոճի ըմբիշները հանդես են գալու 8 քաշային կարգերում: Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Տիգրան Մինասյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ):
Առաջինը պայքարի դուրս կգան հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները: Այսօր Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը 1/8 եզրափակչում ուժերը կչափի կա՛մ մոլդովացի, կա՛մ ղազախ ըմբիշի հետ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը որակավորման փուլում կմրցի Իրանի ներկայացուցիչ Մոհամեդ Մոխթարիի հետ, իսկ 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը 1/8 եզրափակչում կգոտեմարտի Ղրղզստանի ներկայացուցիչ Ազատ Ալիդինովի հետ:
Ազատ ոճայինների կազմում էլ ընդգրկված կլինեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (97 կգ):