Սփյուռքի գործերի գլխավոր հանձակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։
Սինանյանը ներկայացրել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը և խոսել հոկտեմբերի 28-31-ը Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկկողմ համագործակցությունը: