Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել է, որ Ուկրաինան հաստատ չի դառնա չեզոք կարգավիճակ ունեցող երկիր։
«Կրեմլի լոբբիստները թող չհուսան, որ Ուկրաինան կդառնա «չեզոք» երկիր: Եվրատլանտյան ինտեգրման ուղղությունն ամրագրված է Ուկրաինայի Սահմանադրությամբ, իսկ անդամակցության վերջին դիմումը արտահայտում է հասարակության ավելի քան 70 տոկոսի տրամադրությունը, քաղաքացիներ, որոնք միանշանակ աջակցում են և ձգտում են իրականացնել Հավաքական անվտանգության համակարգում Ուկրաինայի մասնակցության իրավունքը»,- գրել է Ռեզնիկովը ֆեյսբուքյան իր էջում։
Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան դիմում է ՆԱՏՕ-ին՝ արագացված կարգով անդամակցելու համար։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ընդունման ընթացակարգի իրականացումը ժամանակավրեպ է: Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն էլ, մեկնաբանելով Զելենսկու հայտարարությունը, հաստատել է, որ դաշինքը վարում է «բաց դռների» քաղաքականություն, սակայն ՆԱՏՕ-ն առայժմ իր ջանքերը կկենտրոնացնի Կիևի պաշտպանությունն ապահովելու վրա: