ԵՄ-ն 40 դիտորդ կուղարկի հայ-ադրբեջանական սահման: Այդ մասին տեղեկացրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«ԵՄ-ն լիովին հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն խաղաղությանն աջակցելուն։ Մենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մշտադիտարկման ներուժ ենք ստեղծում և այդ նպատակով 40 փորձագետ ենք ուղարկում կյանքեր վտանգող անկայուն իրավիճակում վստահությունն ամրապնդելու համար»,- գրել է պաշտոնյան՝ Թվիթերի միկրոբլոգում։