Շաբաթը լի էր քաղաքական զարգացումներով: Հայաստանի վարչապետը, ԱԺ նախագահը, արտգործնախարարն ու խորհրդարանականները տարբեր հարթակներում կրկին վերահաստատեցին Հայաստանի դիրքորոշումը. Երևանը շարունակում է առաջ տանել խաղաղության օրակարգը և ակնկալում է դաշնակիցների աջակցությունն ու հստակ գնահատականը Ադրբեջանի ապակառուցողական վարքին:
Դրան զուգահեռ, արդեն Հայաստանում է եվրոպական դիտորդական առաքելության մի մասը: Ինչ է դա նշանակում. գնահատականներն ու հայտարարություններն արդեն գործնական փուլում են, ըստ փորձագետների` դա ուղերձ է Բաքվին, որ հետագայում հնարավոր է նաև պատժամիջոցներ մեր ոչ բարեկամ հարևանի նկատմամբ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան