Վճարունակ ռուսաստանցիների հոսքը թեև ակտիվացրել է անշարժ գույքի շուկան, բայց լուրջ խնդիրներ է ստեղծել հայաստանցի վարձակալների համար: Քիչ չեն դեպքերը, երբ սեփականատերերը պահանջում են տեղացիներին ազատել բնակարանը, քանի որ ավելի բարձր գնով պատրաստ են հյուրընկալել օտարերկրացիներին:
Տնտեսագետներն ընդգծում են՝ շուկայում մենաշնորհ չկա, առկա է մրցակցություն, և այդ իմաստով պետությունը միջամտել չի կարող, բայց նաև համոզված են, որ կարգավորումների կարիք կա: Որոշակի սանդղակի հիման վրա առավելագույն գին սահմանելու և պարտադիր պայմանագիր կնքելու տարբերակը, կարծում են` քիչ թե շատ կշտկի իրավիճակը: