Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել: Նախարարները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, այդ թվում` երկկողմ օրակարգի վերաբերյալ: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Հիշեցնենք, ավելի վաղ Իրանի նախագահը պատրաստակամություն էր հայտնել իր հնարավորություններն օգտագործել ՀՀ ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար: