Հոկտեմբերի 14-ից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
Նախօրեին մեր մայրաքաղաք էին ժամանել մարզիկներ ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Գերմանիայից, Իսլանդիայից, Իսրայելից, Իտալիայից, Լատվիայից, Կիպրոսից, Կորեայից, Հունաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Մոնղոլիայից, Ռումինիայից, Սերբիայից, Վրաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Ֆրանսիայից: Ի դեպ վերջին երեք երկրների մարզիկները հանդես են գալիս չեզոք մարզիկների կարգավիճակով՝ FIAS դրոշի ներքո:
Առավոտից մեկնարկեցին նախնական գոտեմարտերը դեռահասների 9-ական և մարտական սամբոյի 7 քաշերում: Առաջնության հանդիսավոր, շատերի բնորոշմամբ՝ շքեղ բացումը տեղի ունենցավ ժամը 17:00-ին, որին հաջորդեցին մարտական սամբոյի եզրափակիչները, այնուհետև՝ պարգևատրումները:
Մրցումների առաջին օրը մեր մարզիկները նվաճեցին 14 մեդալ, որից 2-ը՝ արծաթե, 12-ը՝ բրոնզե
Դեռահասներ
Արծաթ ՝
Ադամյան Էլիզա - 50 կգ
Սլոյան Միհրան – 49 կգ
Բրոնզ՝
Մարտիրոսյան Յուլյա - 41 կգ
Բալայան Վիկտոր – 46 կգ
Սիմոնյան Նարեկ - 53 կգ
Մանուկյան Լյովա - 58 կգ
Օհանյան Մհեր - 64 կգ
Հակոբջանյան Ռոբերտ – 88+
Երիտասարդներ /մարտական սամբո/
Բրոնզ
Արզումանյան Զավեն – 58 կգ
Մանուկյան Գևորգ – 64 կգ
Զաքարյան Սամվել – 71 կգ
Հովսեփյան Էրիկ – 79 կգ
Մխիթարյան Անուշավան – 98 կգ
Խուրշուդյան Նորիկ – 98+