Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Դմիտրո Կուլեբան այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ հայտնել են լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը:
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ կապված վերջին իրադարձությունները։
«Նախարար Կուլեբան ցավակցություն է հայտնել Բարթըն քաղաքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ»,- նշել է աղբյուրը։
Ուկրաինայի ԱԳ նախարարն իր հերթին տեղեկացրել է, որ կողմերը համակարգել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Ռուսաստանի գործողություններին վճռական պատասխանելու հետ կապված ջանքերը: