Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը տնտեսագետ Մեյրամ Կաժիկենին գրանցել է որպես նոյեմբերի 20-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածու:
Կաժիկենի թեկնածությունն առաջադրել է Ղազախստանի արհմիությունների «Ամանաթ» միությունը:
Կաժիկենը նախագահի պաշտոնի համար պայքարում երկրորդ թեկնածուն է: Մինչ այս պահը երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել էր միայն գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի թեկնածությունը: