Լեհաստանի տեխնիկական ծառայություններն ավարտել են «Դրուժբա» նավթամուղի վնասված հատվածի վերանորոգումը և վերականգնել աշխատանքը: Այս մասին հայտնել է խողովակաշարի լեհական հատվածի օպերատոր PERN ընկերությունը։
Նշվում է, որ նավթը շարունակում է մատակարարվել Գերմանիայի ընկերություններին:
«Ներկայումս մատակարարումներն իրականացվում են արևմտյան հատվածի երկու խողովակաշարերով»,- հայտնել են ընկերությունից, հավելել՝ այժմ փորձ է արվում պարզելու խափանման պատճառները: