Բելգորոդի նավթաբազայում հրդեհ է բռնկվել Ուկրաինայի կողմից հրթիռակոծությունից հետո՝ հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Արկերից մեկը հայտնվել է Բելգորոդի շրջանում գտնվող նաբթաբազայի տարածքում»,- նշել է Գլադկովը, հավելել՝ նավթաբազայում հրդեհը մարվել է, այժմ փորձ է արվում վերացնել դրա հետևանքները:
ТАСС-ի զրուցակիցը հայտնել է, որ նավթաբազայում վնասվել է տասը ամբարներից մեկը, որում դիզելային վառելիքի մնացորդներ են եղել: Նրա խոսքով՝ մնացած նավթամբարները դատարկ են և չեն վնասվել: