Ուկրաինայի բոլոր շրջաններում, այդ թվում՝ Կիևում, օդային տագնապ է հայտարարվել: Այս մասին հայտնել են Կիևի քաղաքային վարչակազմից։
Նշվում է, որ մի շարք բնակավայրերում պայթյուններ են լսվում։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օդային տագնապ է հայտարարվել նաև Դնեպրի, Պոլտավայի, Խարկովի, Կիրովոգրադի, Նիկոլաևի շրջաններում և Օդեսայում։
Հարվածներ են հասցվել նաև Զապորոժիեին, ինչի պատճառով հրդեհ է բռնկվել։ Տեղական իշխանությունների տվյալով՝ տուժել են կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներ։