Եթե որևէ երկիր ցանկանա համագործակցել մեզ հետ Հայաստանի և Ադրբեջանի հարցի շուրջ և օգնել մեզ՝ հասնելու խաղաղ կարգավորման, ԱՄՆ-ը, անշուշտ, կողջունի դա։
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:
«Սակայն մենք Ռուսաստանի կողմից որևէ ջանք չենք տեսել»,- նշել է դիվանագետը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը մտահոգվա՞ծ է, որ Ռուսաստանը կարող է խոչընդոտել Արևմուտքի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը:
Պատելը հավելել է նաև, որ տեղեկություն չունի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերի՝ տարածաշրջան հնարավոր այցի մասին: