Սև ծովով մարդասիրական միջանցքների աշխատանքը կարող է կասկածի տակ դրվել, եթե պարզվի, որ դրանք օգտագործվել են Ղրիմի կամուրջը պայթեցնելու նպատակով պայթուցիկներ տեղափոխելու համար։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նա հիշեցրել է, որ, ըստ ԱԴԾ-ի, պայթուցիկը ծովով ուղարկվել է Օդեսայից։ Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, արդյոք այդ նպատակի համար օգտագործվե՞լ է հացահատիկի միջանցքը: «Եթե պարզվի, որ ամենաաղքատ երկրների համար հացահատիկի մատակարարման միջանցքներն օգտագործվում են ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար, կասկածի տակ կդրվի միջանցքների գործունեությունը»,- ասել է Պուտինը:
Լրատվական գործակալությունը ենթադրում է, որ ՌԴ նախագահն այդ կերպ ակնարկել է Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի մասնակցությամբ կնքված պարենային գործարքից Ռուսաստանի հնարավոր դուրս գալու մասին։ Համաձայնագիրը հնարավորություն է տալիս ռազմական գործողությունների պատճառով արգելափակված հացահատիկն արտահանել ուկրաինական երեք նավահանգստից։