ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Անդրեվրասիական «Արևելք-արևմուտք» և «Հյուսիս-հարավ» լոգիստիկ միջանցքների կազմակերպումն առանցքային խնդիր է։
«Առանցքային խնդիրն է վերազինել «Արևելք-արևմուտք» անդրեվրասիական լոգիստիկ միջանցքները և «Հյուսիս-հարավը», որոնք անցնելով ԱՊՀ երկրների տարածքով, հետաքրքրում են ոչ միայն Ռուսաստանին, այլև բոլոր պետություններին և մեր հարևաններին»,- ասել է Պուտինը։
Նախագահը նաև հավելել է, որ սա ավելացնելու է տրասպորտային հնարավորությունները ու տնտեսական օգուտները։ Ըստ նրա՝ «Արևելք-արևմուտք» և «Հյուսիս-հարավ» միջանցքները նոր հնարավորություններ են բացում ձեռնարկատիրական նախաձեռնությունների, խոշոր ներդրումային և ենթակառուցվածքային նախագծերի համատեղ իրականացման համար։
Ռուսաստանի նախագահը Աստանա է ժամանել հոկտեմբերի 13-ի առավոտյան։ Հինգշաբթի պետության ղեկավարը ելույթ է ունեցել Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ համաժողովի վեցերորդ գագաթնաժողովում:
Հեղինակ՝ Անահիտ Ղազարյան