ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 1204-ն որոշման առաջին հավելվածով հաստատված «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» գործարկման պահանջների համաձայն՝ էլեկտրոնային եղանակով ՀՀ ոստիկանություն ներկայացվող դիմումները (բողոքները) անհրաժեշտ է այսուհետ ուղարկել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ» (e-reguest.am) կայքի միջոցով։