«Կարիքավոր երկրներին անվճար պարարտանյութ ուղարկելու Ռուսաստանի առաջարկն ուշադրության է արժանի, անհրաժեշտ է տեխնիկական ուսումնասիրություն կատարել»,- ասել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Ռուսաստանի Դաշնության հետ կապի գրասենյակի տնօրեն Օլեգ Կոբյակովը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում ասել է, որ Ռուսաստանը զարգացող մի շարք երկրների պատրաստ է անվճար փոխանցել Եվրամիության նավահանգիստներում կուտակված 300 հազար տոննա ռուսական պարարտանյութը, ինչի մասին տեղեկացվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
Հեղինակ՝ Անի Մկրտչյան