Ճապոնիայի միջուկային կարգավորման մարմնի նախագահը հանձնարարել է վարչակազմի քարտուղարությանը քննարկել, թե անվտանգության ինչպիսի պատշաճ ստուգումներ պետք է իրականացվեն 60 տարուց ավելի հին ատոմակայանների համար։
«Մենք պետք է քննարկենք, թե ինչպես ապահովել նման կայանների անվտանգությունը»,- ասել է կառույցի նախագահ Յամանակա Շինսուկեն:
Հոկտեմբերի 5-ին իշխանությունները քննարկում են ունեցել արդյունաբերության և առևտրի նախարարության բնական պաշարների և էներգետիկայի գործակալության ներկայացուցիչների հետ՝ քննարկելով ատոմակայանների շահագործման ժամկետը «Միջուկային ռեակտորների կարգավորման մասին» օրենքով սահմանված 60-ամյա ժամկետից ավելի երկարացնելու հարցը։
Հիշեցնենք, որ Ֆուկուշիմայի վթարից հետո երկիրն ընդունել է ԱԷԿ-ի էներգաբլոկների ծառայության ժամկետի սահմանաչափը՝ 40 տարի՝ 20 տարով մեկ անգամ երկարաձգելու հնարավորությամբ։
Հեղինակ՝ Անի Մկրտչյան