Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Իսպանիայի առևտրի հարցերով պետքարտուղար Սիանա Մարգարիդա Մենդես Բերտոլոյի հետ։ Այդ մասին հայտնում են Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։