ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը, որի կազմում էին խորհրդարանականներ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը, Միշել Մատերն ու Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։
ԱԳ նախարարի տեղակալը, ողջունելով Շվեյցարիայի խորհրդարանականների պատվիրակության այցը Հայաստան այս շրջանում, շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխության համար։
ԱԳ նախարարի տեղակալը հատուկ ընդգծել է հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացման գործում նրանց ունեցած ներդրումը։
Զրուցակիցները քննարկել են հայ-շվեյցարական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ խորհրդարանական համագործակցության վերաբերյալ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Պարույր Հովհաննիսյանը շվեյցարացի խորհրդարանականներին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը: