Եվրամիությունը ձգտում է որքան հնարավոր է շուտ նվազեցնել ռուսական «կապույտ վառելիքից» կախվածությունը՝ ճեպազրույցում ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Թիմ Մաքֆին՝ մեկնաբանելով Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև քննարկումը՝ տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ռուսական գազի վերաբերյալ մեր դիրքորոշումը պարզ է։ Մենք փորձում ենք հնարավորինս արագ նվազեցնել մեր կախվածությունը ռուսական գազից»,- ասել է Եվրահանձնաժողովի խոսնակը։
Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է «Հյուսիսային հոսքից» գազի տարանցումը տեղափոխել Սևծովյան տարածաշրջան և Թուրքիա։ Ռուսաստանի ղեկավարն այդ գաղափարը քննարկել է Թուրքիայի նախագահի հետ։
Թուրքիայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև գազային հանգույցի ստեղծման շուրջ բանակցությունները կսկսվեն հաջորդ շաբաթ՝ հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։
Հեղինակ՝ Անահիտ Ղազարյան