Հոկտեմբերի 15-18-ը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև, 16-17-ը հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 15-18-ը հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: