ՆԱՏՕ-ն միջուկային զսպման զորավարժություններում մարտական զենք չի կիրառի՝ ասվում է դաշինքի հայտարարության մեջ։
Զորավարժությունները, որոնց կմասնակցի 14 երկիր, և կներգրավվեն մինչև 60 ռազմական ինքնաթիռ, կանցկացվեն հոկտեմբերի 17-30-ը։
«ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերը 2022 թ. հոկտեմբերի 17-ից կանցկացնեն միջուկային զսպման զորավարժություններ, որոնցում ներգրավված են տասնյակ ինքնաթիռներ»,- ասվում է փաստաթղթում։
ՆԱՏՕ-ն նաև հստակեցրել է, որ զորավարժությունների շրջանակներում ուսումնական թռիչքներ կիրականացվեն Բելգիայի, Հյուսիսային ծովի և Մեծ Բրիտանիայի վրայով։
«Զորավարժությունները կանոնավոր են և կապված չեն համաշխարհային որևէ ընթացիկ իրադարձության հետ»,- ասվում է փաստաթղթում։
Հեղինակ՝ Անահիտ Ղազարյան