Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ամփոփել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքները: «Մենք բոլոր հիմքերն ունենք ասելու, որ մեր հանդիպումը արդյունավետ է եղել, ավելին, փաստաթղթերի ընդունման ժամանակ պատվիրակությունների ղեկավարները, իմ կարծիքով, շատ օգտակար քննարկում են անցկացրել»,- ասել է Տոկաևը:
Ըստ նրա՝ գագաթնաժողովի ընթացքում մասնակիցները կառուցողական առաջարկներ են ներկայացրել, որոնք քննարկվող փաստաթղթերի հետ մեկտեղ կծառայեն ԱՊՀ տարածքում համագործակցության հետագա զարգացմանը: Ղազախստանի նախագահի կարծիքով՝ այդ ամենը համապատասխանում է ԱՊՀ երկրների ընդհանուր նպատակներին։
Հեղինակ՝ Անահիտ Ղազարյան