ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքների վերաբերյալ: «Նախարարներն առարկայական քննարկում են անցկացրել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի շուրջ, որոնք իրականացնում է եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ»,- նշված է հայտարարության մեջ:
Աղբյուրի համաձայն՝ քննարկվել են նաև Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, ինչպես նաև հասարակության ներկայացուցիչների և երեք երկրների փորձագետների երկխոսության վերաբերյալ հարցեր։
«Հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։