ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը, որը հետաքննում է 2021 թ. հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցների հարձակումը ԱՄՆ Կապիտոլիումի վրա, հինգշաբթի միաձայն քվեարկել է նախկին նախագահին դատարան կանչելու օգտին, քայլ, որը կարող է հանգեցնել քրեական մեղադրանքների, եթե Թրամփը որոշմանը չենթարկվի՝ հայտնում է Reuters-ը:
Ներկայացուցիչների պալատի ընտրական հանձնաժողովի 7 դեմոկրատ և 2 հանրապետական անդամները 9:0 ձայների հարաբերակցությամբ քվեարկել են որոշման օգտին: Թրամփը երդման տակ պետք է փաստաթղթեր ներկայացնի և ցուցմունքներ տա Կապիտոլիումի գրոհի առնչությամբ:
Քվեարկությունը տեղի է ունեցել, երբ կոմիտեն հայտարարությունների, փաստաթղթերի և արձանագրված վկայությունների միջոցով ավելի քան 2 ժամ է ծախսել հիմնավորելու, որ Թրամփը նախապես ծրագրել էր մերժել 2020 թ. ընտրություններում իր պարտությունը, չի կարողացել հետ կանչել Կապիտոլիում ներխուժած հազարավոր կողմնակիցներին, ընտրությունների ձայների գողացված լինելու մասին կեղծ պնդումներ է ներկայացրել նույնիսկ այն դեպքում, երբ նրա խորհրդականներն ասել են, որ պարտվել է:
Դաշնային օրենքն ասում է, որ Կոնգրեսի օրակարգը չկատարելը իրավախախտում է, որը նախատեսում է 1-12 ամիս ժամկետով ազատազրկում: Եթե կոմիտեի օրակարգն անտեսվում է, Ներկայացուցիչների պալատը պետք է կողմ քվեարկի գործը արդարադատության նախարարություն ուղարկելու համար: Վերջինն էլ լիազորված է որոշել՝ մեղադրանք առաջադրե՞լ, թե՞ ոչ։