Շվեյցարիայի նախագահ Իգնացիո Կասիսն անհեթեթ է համարել գիտության ոլորտում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելը՝ վստահեցնելով, որ այդպիսի հարց չի առաջացել։
«Գիտությունը չի կարելի կանգնեցնել, անհեթեթություն է ենթադրել, որ մարդն ունակ է դրան: Անցյալում ոչ մի պատերազմ չկարողացավ կանգնեցնել մարդու ինտելեկտն ու ապագայի հետազոտությունը: Կարծում եմ, որ նման հարց չի առաջանում»,- ասել է նա Ժնևում GESDA-ի գագաթնաժողովի ժամանակ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստիի» այն հարցին, թե արդյոք Շվեյցարիան դեմ կլինի՞ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին գիտության ոլորտում։
«Ամբողջ մոլորակի գիտնականներն ունեն ընդհանուր լեզու, որը հիմնված է գիտական մեթոդի վրա: Պատմությունը մեզ սովորեցնում է, որ այս գիտնականների միջև շփումը սկզբունքային նշանակություն ունի, այն կապում է նույնիսկ պատերազմող երկրներին: Մենք պետք է դա պահպանենք ապագայում»,- հավելել է նախագահը։